Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ոչ մի նշում քվեաթերթիկում չի կատարվելու
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2015/12/vochi_qveatertik.jpg)
Ինչպես որոշման նախագծի ներկայացման ժամանակ ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, քվեաթերթիկը նախորդ ընտրություններում կիրառվածից տարբերվելու է նրանով, որ դարձերեսին չի ունենալու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար նախատեսված մաս։
«Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ–ին առաջարկվում է փոփոխել ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը»,– ասաց Սմբատյանը։
Մյուս փոփոխությունն էլ այն է, որ քվեարկության համար գրիչ չի օգտագործվելու։
«Քվեաթերթիկի վրա ընտրողը որևէ նշում չի կատարելու և իր ընտրությունն արտահայտելու է հետևյալ կերպ. ուղղակի ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ»,– ասաց Սմբատյանը։
ԿԸՀ–ն միաձայն քվեարկությամբ հաստատեց քվեաթերթիկի փոփոխված տարբերակը։
Ընտրական օրենսգրքի նույն փոփոխությամբ պայմանավորված` ԿԸՀ նիստում սահմանվեցին նաև ընտրական արձանագրությունների ու այլ փաստաթղթերի նմուշները` դրանցից հանելով նախկինում կիրառված մեծամասնական ընտրակարգի համար նախատեսված հատվածները։