Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

12 մայիս 2021 10:00

Վստրեչի Ապերն ազատվեց.Իշխանությունն անցել է գործի՝ փորձում է լեզու գտնել և իր դաշտ բերել բոլոր գողականներին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Մեր տեղեկություններով, իշխանությունը հատկապես ինտենսիվ աշխատում է կրիմինալ աշխարհի վրա՝ փորձում է լեզու գտնել և իր դաշտ բերել բոլոր գողականներին, կիսագողականներին, հեղինակություններին և առհասարակ՝ ձայների քիչ թե շատ քանակ ունեցող անձանց։ Եվ դրա համար իշխանության լիազոր անձինք հանդիպում-բանակցում են նրանցից շատերի հետ։


Պայմանավորվածություններ են ձեռք բերում, որ աշխատեն իշխանությունների օգտին։ Նրանք, ի դեպ, միշտ էլ իշխանությունների օգտին են աշխատել։ Նաև այդ նկատառումներով, բերդերից հանում են ոմանց։ Սա էլ է նախկին իշխանությունների ձեռագիրը։


Օրերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբաններն այս փաստը գաղտնի են պահել։ Դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանյանն ազատ է արձակվել մայիսի 3-ին՝ գրավով։ «Առաջին ատյանի դատարանը, որը, ըստ էության, քննում է գործը, բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը։ Դատախազությունն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է այսօր ներկայացրել»,- փոխանցեցին դատախազությունից։


Հիշեցնենք. Վարդանյանն ազատ էր արձակվել հունվարին՝ 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր, և նա կրկին կալանավորվել էր՝ մոտ տասն օր ազատության մեջ մնալուց հետո։ Հիմա, փաստորեն, կրկին ազատ են արձակել։ Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։ Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր