Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

12 մայիս 2021 14:02

Եթե խաբում ենք, օրինակ, շիրակցուն, ապա սյունեցուն չես կարող խաբել, ճիշտ կլինի, որ ուղղակի լռեն ու գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիաներ տարածեն

Ակնկալիքներ միշտ կան, այլ հարց է՝ կլինի գերիների վերադարձ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովի տարածաշրջան այցից հետո կարող են լինել ակնկալիքներ, որ գերինաերի հարցը արագ լուծում կստանա:


«Իրաականում այնտեղ խոսվում էր ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին, ինչը արդեն երկար ժամանակ Ադրբեջանն ուզում է ձեռք բերել, բայց ինչպես միշտ ուզում է դրանք ունենալ, բայց փոխադարձ ոչինչ չանել: Իսկ մեր կողմը հերթով ամեն ինչ զիջում է, ոչ մի պահանջ չներկայացնելով, կամ ներկայացնում է, որոնք համապարփակ չեն կիրառվում: Ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտում է պայմանավորվածությունները, անգամ երբ օրինակ, պայմանավորվում են 30 ռազմագերի պետք է վերադարձվի, վերջում 3 կամ 5 ռազմագերի է վերադառնում: Այսինքն մեծ հույսեր չպետք է կապենք այդ բանակցությունների արդյունքի հետ, եւ պետք է շատ խիստ մոտենանք, որ ոչ թե քարտեզները տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչեւ ռազմագերիների ամբողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի իրենց»,-հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:




Նա հավելեց, որ պետք է հստակ պահանջ ներկայացվի, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, բոլոր կետերը պետք է իրականացվեն եւ շատ արագ ժամանակահատվածում. «Սրա երաշխավորը ռուսական կողմն է, որը կարծես թե չպետք է թերանա, եւ ոչ թե մեզնից պետք է պահանջներ ունենա, որովհետեւ մենք գրեթե բոլոր պահանջները կատարել ենք եւ ավելին, իսկ ադրբեջանական կողմը ինչպես խախտել է իր բոլոր պարտավորությունները մինչեւ պատերազմը,  պատերազմի ժամանակ եւ հետո, նույնն էլ անում է հիմա: Իհարկե, միջազգային կառույցների կողմից կան ճնշումներ Ադրբեջանի վրա, բայց Ադրբեջանը պնդում է միայն իր շահերից բխող պահանջները եւ անտեսում է բոլոր տեսակի ճնշումները: Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենին եւ իր վերաբերմունքը ցուցաբերի Ադրբեջանին: Փաստորեն դուրս է գալիս, որ Ադրբեջանն օգտվում է միջազգային ֆինանսավորումներից, բայց երբ կա հստակ պահանջ միջազգային կառույցների կողմից, անտեսում է դրանք»,-ասաց պատգամավորը:


Անդրադառնալով Սյունիքի սահմանապահ գյուղերում անվտանգության խնդիրներին, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Մենք պարտավոր ենք այդ խնդիրներին անդրադառնալ եւ անվտանգությունն ապահովել: Սյունիքում անվտանգ չէ, Վայոց ձորում անվտանգ չէ, Վարդենիսում անվտանգ չէ, Տավուշում անվտանգ չէ, եւ առհասարակ Հայաստանում այլեւս չկա անվտանգ տարածք: Եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, որը հեռու է սահմանից, ապա սյունեցուն չես կարող խաբել: Ճիշտ կլինի, որ ուղղակի լռեն ու գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիաներ տարածեն: Գրեթե ոչ մի գործողություն այդ առումով արված չի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր