Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

12 մայիս 2021 14:18

Ադրբեջանցիները Քելբաջարի կողմից բարձրացել են և ծուղակի մեջ են գցել մեր տղաներին.Վահե Հակոբյան

Գիշերն ադրբեջանցիները 200-ից ավելի զորքով եկել են Իշխանասար և կտրել են մեր դիրքերը Հայաստան բերող ճանապարհից:

Ադրբեջանցիները Քելբաջարի կողմից են բարձրացել և ծուղակի մեջ են գցել մեր տղաներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սև լճի տարածքում:

Սյունիքի նախկին մարզպետը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով, ռուս խաղաղապահները շտապել են այնտեղ, որպեսզի կանխեն առաջխաղացումը:

Նշենք, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան նաև վիրավորներ: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել պաշտոնական աղբյուրից՝ ՀՀ ՊՆ-ից, որտեղից սակայն տեղեկացրեցին, որ տեղեկություն չունեն, մեկնաբանել չեն կարող։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր