Երեկվա բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել․ Եթե բանակցություններն անօգուտ լինեն...Վստահում ենք 1-ին բանակային կորպուսի հրամանատարին
![](https://panorama.am/news_images/834/2501258_1/afkj.thumb.jpg)
Նա նշում, որ այս պահի դրությամբ նույն վիճակն է, Սև լիճն այս պահի դրությամբ գտնվում է ադրբեջանական կողմի տիրապետության տակ. «Փաստն այն է, որ 3-3,5 կմ ներխուժել են Հայաստանի պետական սահման, այս պահի դրությամբ բանակցությունները շարունակվում են: Բանակցող կողմն 1-ին բանակային կորպուստն է սահմանապահ զորքերի հետ միասին: Հույս ունենք՝ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի լուծել հարցը»:
Մ.Հովսեփյանն ընդգծում է՝ վեց ամիս է բարձրաձայնում են, որ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան, ունեն ջրամբարներ, GPS քարտեզներով մեծ մասն անցել է թուրքին:
«Առաջին բանակային կորպուսն իր խնդիրը լուծում է, այս պահի դրությամբ այնտեղ համալրում իրականացվում է, իսկ թե ինչու ժամանակին չի իրականացվել, ես չէ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին»,- ասում է Գորիսի փոխհամայնքապետը:
Հ.Հովսեփյանի խոսքով, իշխանության ներկայացուցիչը մեկ բարձունքի մասին խոսում է հեգնական ձևով. «Մի բարձունք է, էլի, դե ոչինչ: Մեզ համար ցանկացած բարձունք կարևոր է մանավանդ այդ տարածքում: Այսօր խնդիրն ուղիղ վերաբերում է մեզ: Մենք ամեն դեպքում պատրաստ ենք իրավիճակի ցանկացած փոփոխության»: Մ. Հովսեփյանը չի կարծում, որ ինչ-որ մի բան կարող է Սյունիքին վախեցնել, հետ կանգնացնել ճիշտ ճանապարհից. «Իսկ ճիշտ ճանապարհն է՝ գնալու ենք մինչև վերջ, ինչ էլ պետք լինի, ցանակցած զարգացման պատրաստ ենք:Եթե բանակցություններն անօգուտ լինեն, կհետևենք Հայաստանի պաշտպանության նախարարության այսպես ասած որոշումներին, քայլերին: Վստահում ենք 1-ին բանակային կորպուսի հրամանատարին, հուսով ենք՝ ամեն ինչ ճիշտ ճանապարհով առաջ կընթանա»:Նա նշում է, որ չի կարող հստակ ասել, թե հեռավորությունն ինչքան է կազմում Գորիսից, երևի մի 5-6 կիլոմետր Վերիշենից, միգուցե մի քիչ ավելի քիչ:
«Ստարտեգիական առումով իրենք այս պահին անառիկ դիրքեր են զբաղեցնում: Ամենակարևորը՝ Սև լիճը նաև լուրջ ռազմավարական հարց է լուծում: Քաղցրահամ ջուր է, Գորիսի համով ջուրը գալիս է հենց Սև լճից»,- ասում է Մ. Հովսեփյանը:Հարցին՝ երեկվա ապատեղակատվությունը կրակոցների հետ կապված որտեղի՞ց էր դուրս եկել, Մ. Հովսեփյանն ասում է .«Չեմ կարող ասել, միգուցե հենց իշխանական մամուլն է այդ ինֆորմացին տարածել, որ ծամելու բան լինեն, որ ժողովուրդը զբաղվի ու միայն դրա մասին խոսի՝ թողնելով հիմնական խնդիրն ու հետո ասեն, որ սուտ ինֆորմացիա են տարածում: Ինձ համար մինչև հիմա պարզ չէ, թե ով տարածեց այդ ինֆորմացիան: Եթե չի եղել նման բան, ինչպես կարելի է նման բանի մասին խոսել»: Նա նշում, որ սյունեցիների տրամադրությունը լավ է, ամեն մարդ կպած է իր հողին, աշխատում է, Սյունիքում պանիկա չի եղել ու չի էլ լինելու: