Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

13 մայիս 2021 13:02

Տեսանյութ.Կապանի զորամասի հրամանատարը վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը…. երկուսիդ էլ ջարդելու եմ»:

Իսկ ինչ է կատարվել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից հետո հրաժարվել է հետ վերադառանալ Արցախ՝ ծառայության: Արդյունքում ՊՆ-ն որոշում է կայացրել պարտադիր ժամկետային զինծառայողներին, որոնք հրաժարվել են Արցախ գնալ ծառայության, ուղարկել Հայաստանի տարբեր զորամասեր։

Եվ Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանն ամենայն հավանականությամբ իր նշանառության տակ է վերցրել այս զինվորներին ու բանը հասել է միջադեպին, հրամանատարը ապտակել,
քաշքշել ու սպառնացել է զինվորներին, թե «ջարդելու» է: Այս միջադեպին ականատես է եղել գրեթե ողջ զորամասը, որտեղ ամեն կերպ փորձել են հանգստացնել հրամանատար Մադաթյանին, բայց նա շարունակել է գորգոռալ։

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել միջադեպի տեսաձայնագրությունը, սակայն հաշվի առնելով 44օրյա պատերազմից հետ հայկական բանակում առկա խնդիրները ու մեր երկրի անվտանգային միջավայրը, այն չենք հրապարակում ամբողջությամբ։ Կհրապարակենք միջադպից կարճ հատված:

<Տեղեկացնենք, որ Կապանի հրամանատար Մադաթյանը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ծառայակից ընկերն է, մտերիմը։ Ավելին, նա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդկանցից է, որը վերջերս է նշանակվել Կապանի զորամասի հրամանատար։

Ինչ է ստացվում. հետհեղափոխական Հայաստանում, լինելով վարչապետի վստահելին ու ԶՈւ գլխավոր շտաբի պետի մտերիմը, հրամանատարն իրեն թույլ է տալիս դաժան պատերազմ տեսած զինվորին սպառնալ, հարվածել։

Երեկվանից ArmLur.am-ը փորձում է զրուցել հրամանատար Արայիկ Մադաթյանի հետ, սակայն նա շարունակ անջատում է հեռախոսը:

Վերջում հավելենք, որ միջադեպի ամբողջական տեսաձայնագրությոունը պատրաստ ենք տրամադրել իրավապահներին, երբ միջադեպի մասով հարուցված կլինի քրեական գործ և հավանականություն, որ մեղավորները կպատժվեն»,-գրում է աղբյուրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր