Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 մայիս 2021 13:38

Մեր կողմից բանակցողները ադրբեջանցիներին վերջնաժամկետ են տվել Սև լճի տարածքից հեռանալու համար, այլապես ուժ կկիրառեն

Hraparak.am-ը գրում է.


  
Առավոտյան տեղեկացանք, որ Սեւ լճի տարածքում իրավիճակը նույնն է՝ լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ եւ ՀՀ իշխանություններն ընդամենը հույս ունեն, որ կհամոզեն նրանց կամովին հեռանալ մեր տարածքից։ Առավոտյան արդեն գործին խառնվել են նաեւ ռուս խաղաղապահները։ Ժամը 12-ից բանակցություններ են սկսվել։ Այդ բանակցություններին մեր կողմից մասնակցում են առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները, իշխանություններից այլ ներկայացուցիչներ չկան։ Ըստ մեր աղբյուրների՝ ո՛չ մարզպետը, ո՛չ ԱԱԾ և ո՛չ էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չեն։


Մեզ փոխանցեցին, որ մեր կողմից բանակցողները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար, և եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, պատրաստվում են ուժ կիրառել։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները, խախտելով ՀՀ սուվերեն սահմանները, առաջ են եկել 3.5 կմ։ 


Մեզ ասացին նաեւ, որ Ադրբեջանում գերի մնացած հայ զինվորների ծնողները դիմել են ռուս խաղաղապահներին՝ խնդրելով գերի վերցնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին՝ հետագայում իրենց հարազատների հետ փոխանակելու համար։ 


Մենք փորձեցինք ճշտել, թե ռուս խաղաղապահներն ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ, մեր աղբյուրն ասաց, որ նրանց համար մեկ է՝ բանակցություններին մասնակցում են այնքանով, որքանով։ Եւ չեն պատրաստվում ուժ կիրառել կամ այլ կտրուկ գործողությունների դիմել, նրանց խնդիրն այն է, որ զինված բախում չծագի։ Իսկ թե որ տարածքն ում վերահսկողության տակ կհայտնվի, իրենց համար միեւնույնն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր