Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

13 մայիս 2021 16:32

Սյունեցիների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել, նրանք արդեն մոբիլիզանում են, հավաքվում և ջոկատներ կազմում. «Հրապարակ»

Քիչ առաջ Սյունիքից կրկին տեղեկություն ստացանք, որ ադրբեջանցիների և հայկական կողմի միջև բանակցություննների ուշացումը, ադրբեջանցիների կողմից տեղ ու ժամ փոխելը, նախապես պայմանավորված տեղում բանակցությունների չգալն ու արդեն 1 օրից ավել Սեւ լիճը օկուպացված պահելը սյունեցիների մոտ լուրջ մտահոգություններ է առաջացրել և պատերազմին մասնակցած սյունեցիները արդեն մոբիլիզանում են, հավաքվում և ջոկատներ կազմում՝  հարկն եղած դեպքում Սյունիքը պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները երեկվանից 3.5 կիլոմետր խորությամբ սողոսկել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման և չեն հեռանում։ Այսօր պետք է բանակցություններ կայանային Սև լճի տարածքում, սակայն ադրբեջանցիները չեն եկել և հանդիպման վայր են նշանակել Խնձորեսկ գյուղի տարածքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր