Մենք բացասական վերաբերմունք ունենք Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման    

14 մայիս 2021 22:45

Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին. ՄԻՊ

Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը:

Այս առաջարկով դիմում եմ նաև մեր հզոր Սփյուռքի կառույցներին ու անհատներին:
Այդ նպատակի համար մենք կներկայացնենք անհրաժեշտ փաստեր ու հիմնավորումներ:

Անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: 
Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Մենք պետք է միասնական ջանքերով ու կոնկրետ քայլերով, միահամուռ ուժերով բոլորով միասին պայքարենք մեր առաջ կանգնած օրհասական մարտահրավերների դեմ, պայքարենք մեր իրավունքների ու մեր երկրի անվտանգության համար:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր