Տեսանյութ.Ինչով է պայմանավորված թուրքերի արխայինությունը.Գեղարքունիքից՝ Վայքով մինչև Սյունիք՝ Քարվաճառում, տեղակայված են թուրքական զորքերը

Նրա խոսքով՝ հայկական կողմն այսօր չի ուզում գնալ կոնֆլիկտի, բայց թուրքերը գնում են, որովհետև բավականին «արխային են»։
«Իրենց այդ արխայինությունը կարող է լինել նաև նրանից, որ նրանց շատ լուրջ համոզել են, որ այլևս հայկական պետություն չկա, և հայկական պետությունն ի վիճակի չէ զենքով պատասխանել իրենց լկտիությանը։ Այս ամենը միտված ոչ միայն մեզ եւս մեկ անգամ հոգեպես ճնշելու, այլ կոնկրետ խնդիրներ են լուծում»,- նշել է բանախոսը։
Նրա փոխանցմամբ՝ Վարդենիսի հատվածում թուրքը փորձում է մոտենալ բնակավայրերին, որտեղից կկարողանա մշտադիտարկել նույն Վարդենիս քաղաք վրա, Մարտունուց դեպի Վարդենիս եկող ճանապարհները, նույնը նաև Սյունիքում՝ Իշխանասարի հետ կապված, որը չափազանց կարևոր տեղանք է ռազմավարական ճանապարհները վերահսկելու համար։ «Նմանատիպ բան եղավ նաև Վայքի ուղղությամբ՝ դեռևս 2018-ի ապրիլի վերջ- մայիսի սկզբին», - նշել է Վարդանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։