10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

15 մայիս 2021 16:03

Ժողովուրդ, ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք, մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին

«Ամուր պետության հիմքը ավանդական ընտանիքն է»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի մասին հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նախ հայ ժողովրդին շնորհավորելով ընտանիքի միջազգային օրվա առթիվ։

Նրա խոսքով, այսօր չափազանց կարևոր և պատասխանատու օր է. հայրենիքի շենացմանն ու հզորացմանն ուղղված, նույնանման տեսլականով պայմանավորված՝ «Հայրենիք» և «Հայաստանի հանրապետական» կուսակցությունների քաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել են մեկտեղել ուժերը, դաշինք կազմել և միասին մասնակցել Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Անցած օրերի ընթացքում մենք շատ ենք խոսել այն մասին, թե ինչու հենց «Հայրենիք»-«ՀՀԿ» դաշինք, ինչն է մեզ միավորում, և մեր երկիրն այս մղձավանջից դուրս բերելու ինչ ուղիներ ենք մենք տեսնում։ Առաջիկայում այս մասին շատ ենք խոսելու, փորձելու ենք անել ամեն ինչ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իմանա, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու իշխանության ղեկը ստանձնելուց հետո»,- նշեց նա։

Արթուր Վանեցյանը նկատեց՝ դաշինքը կարևորում է մեր հայրենակիցներին հուզող բոլոր խնդիրների հավաքագրումն ու ցուցակագրումը։ Ըստ նրա, այդ գործընթացը հնարավորություն կտա այդ ծրագրերում ներառել բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

«Մենք վստահ ենք, որ նախընտրական շրջանը միայն խոստումներ տալու, մրցակիցների նկատմամբ սեփական առավելությունն ի ցույց դնելու համար չէ։ Չկա նման բան. հատկապես հետպատերազմյան շրջանում քարոզարշավը նման առիթներով օգտագործելը համարում եմ անթույլատրելի։ Կարևոր բան կա, որ բոլորս պետք է լավ գիտակցենք՝ մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է, ու դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը։ Բոլորիս սխալների ու բացթողումների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ։ Մենք պետք է լավ հասկանանք, որ կանգնած ենք պետականություն կորցնելու, և նույնիսկ, բնաջնջվելու վտանգի առաջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ ասվածի վառ ապացույցն է թշնամու զորքերի անարգել ներթափանցումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։

Արթուր Վանեցյանի դիտարկմամբ, բնաջնջվելու և պետականությունը կորցնելու սպառնալիքը հաղթահարելու մեկ հնարավորություն կա՝ մեկտեղել հայ ժողովրդի բոլոր հնարավորություններն ու կարողությունները, իրականացնել հետևողական աշխատանք։

«Հավատացնում եմ ձեզ, մեր ժողովրդի վիշտն ու ցավը մինչ այս պահը ոչ ոք լիարժեք չի հասկացել, չի ընկալել ու չի ընդունել։ Խնդիրները յուրովի են ընկալվում մեր հանրության տարբեր շերտերի կողմից, մենք սկսել ենք իրար չհասկանալ, միմյանց կարծիքը հաշվի չառնել։ Մանիպուլյացիաների արդյունքում հանրությունը բաժանվել է սևերի և սպիտակների, հների ու նորերի։ Սա ճանապարհ է դեպի փակուղի։ Այսպես շարունակել չի կարելի։ Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, և մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը։ Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը, լսելու ու հասկանալու մեր երկրի իրական խնդիրները։ Իսկ ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց լուծմանը»,- վստահեցրեց դաշինքի վարչապետի թեկնածուն։

Նա ընդգծեց. «կարող ենք ու կանենք», ապա կոչով դիմեց հայ ժողովրդին.

«Սիրելի՛ ժողովուրդ, իմ կոչը քեզ. ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք։ Արժանապատվորեն հայտարարում եմ՝ պատիվ ունեմ ծառայելու ՀՀ-ին, Արցախին և ողջ հայ ժողովրդին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր