«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

15 մայիս 2021 19:00

Տեսանյութ.«Դավա՛յ ստուց, դու՛րս կորի, չնկարե՛ս». Էջմիածնի՝ ԵԿՄ-ականները հարձակվել են լրագրողի վրա

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչու է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով: 

Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ, հանցանքում բռնվածի վարքագծին հարիր ագրեսիվ պահվածք դրսևորելով, հարձակվել են Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն: Լիա Սարգսյանը փորձել է քաղաքակիրթ կերպով կրկնել հարցադրումները և ստանալ բացատրություններ, սակայն դավաճան իշխանությանը և նրանց կամակատար Սասուն Միքայելյանին ծառայող ԵԿՄ-ականները, իրենց ներկայացնելով «ազգափրկիչ ֆիդայիներ», շարունակել են վայրենաբարո բղավոցներով,  փողոցային բառապաշարով («դավա՛յ էղի ստուց» և այլն) ու միջնադարյան սպառնալիքներով դուրս քշել լրագրողին:

Լրագրողի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն  Արթուր անունով մեկը:

Լրագրողը հասցրել է ձայնագրել Էջմիածնի ԵԿՄ-ականների հիշյալ պահվածքը ներկայացնող որոշ հատված, որը ներկայացնում ենք ստորև:

Yerkir.am-ի խմբագրությունը դատապարտում է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի նախագահի և  ներկայացուցիչների նման այլանդակ վարքագիծը և հայտնում, որ լրագրող Լիա Սարգսյանը դիմել է ոստիկանություն՝ լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտողներին, վիրավորողներին, հրմշտողներին ու անվանարկողներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր