Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

17 մայիս 2021 19:02

Ռուսաստանում դանակով հարձակվել են անցորդների վրա. կան զոհեր

Եկատերինբուրգում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, երեքը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է E1.RU–ն։

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ իրավապահները վնասազերծ են տղամարդուն։

«Երբ դեպքի վայր ժամանած իրավապահները փորձել են ձերբակալել կասկածյալին, դանակով զինված տղամարդը փորձել է հարձակվել ՆԳՆ ներկայացուցիչների վրա։ Իրավապահները ստիպված են եղել զենք կիրառել»,-հայտնել է Սվերդլովսկի մարզի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայության պետ Վալերի Գորելիխը։

Նրա խոսքով՝ նախազգուշական կրակոցը ոչ մի ազդեցություն չի գործել հարձակվողի վրա։

Տղամարդը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Քրեական հետախուզության քննիչները պարզում են զոհվածների ինքնությունը, հարցաքննում ականատեսներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր