Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

17 մայիս 2021 13:30

Տեսանյութ.Արմեն Սարգսյանը փայ ունի ադրբեջանական նավթում.հաջորդը դուք կլսեք Տավուշում գյուղեր, Ադրբեջանին հանձնելու մասին, գուցե դա կլինի ընտրություններից հետո

Ալիևը Նիկոլին պատժեց, ասաց՝ ինչ պայմանավորվել են, պետք է Նիկոլն անի: Հաջորդը դուք կլսեք Տավուշում գյուղեր ու Քյարքին տալու մասին: Գուցե դա լինի ընտրություններից հետո: Սա մինչև ընտրությունները զգուշացրեց: Մի հատ էլ 3 մատի կոմբինացիա ցույց տվեց, որ մինչև ընտրություններ ոչ մի գերի չես ստանա, շատ-շատ խնդրեն, պաղատեն, փող տան, 2-3 գերի բերեն: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը նշեց, որ այսօր ունենք մինչև 600 գերի. «300 նվազագույն, 600 առավելագույն: Մենք հասկանում ենք, որ խոսքը 600 գերու մասին է: Այսպես խաղում է այդ գերիների հետ, ՀՀ «հպարտ» քաղաքացիների հետ, ՀՀ «դուխով» վարչապետը»:

Հայաստանի տարածքային ամբողջականության պատասխանատուն՝ նախագահը, փախած է, Մոսկվայում նստած գործեր է բռնում: Այնտեղ իրեն հյուր են եկել իր տղաները, գնում է Վրաստան, գործեր է դզում, հետո գնում է Մոսկվա, չի գալու Մոսկվայից: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Ռուսները չեն հասկանում, թե ՀՀ նախագահը 15-20 օր այնտեղ ինչ է անում: Ընդ որում, Սահմանադրության համաձայն, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Նիկոլը չէ նախագահն է:

Ավելին՝ այս օրերին հայտարարություն է անում նախագահի աշխատակազմը, ոչ թե ինքը, քանի որ նա ադրբեջանական նավթում փայ ունի, ինքն էր, որ թույլ չտվեց նավթամուղը խփենք ու վերջացնենք պատերազմը:

Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ»,-ասաց նա՝ նշելով, որ թշնամին Սիսիանի սահմանին չէ, Երևանում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր