Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 մայիս 2021 18:06

Իսրայելը հայտարարել է «Իսլամական ջիհադ»-ի ստորաբաժանման հրամանատարին վերացնելու մասին

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական օդուժը վերացրել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման հյուսիսային ստորաբաժանման հրամանատար Հասամ Աբու Հարբիդին, որը կանգնած էր իսրայելցիների դեմ հակատանկային արկերի օգտագործմամբ մի քանի գրոհների հետեւում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԻՍԱ-ի եւ ՑԱԽԱԼ-ի մարտիկները հարված են հասցրել «Իսլամական ջիհադ»-ի հյուսիսային դիվիզիայի հրամանատար Հասամ Աբու Հարբիդին: Աբու Հարբիդը ավելի քան 15 տարի կազմակերպության ղեկավարն է եղել եւ կանգնած էր մի քանի ահաբեկչությունների ետեւում, որոնք հակատանկային հրթիռներ էին օգտագործում իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ»,- ասել են զինվորականները:

Ըստ բանակի՝ Աբու Հարբիդը ղեկավարել է հրթիռների արձակումները դեպի իսրայելական տարածք եւ զինվորականների գնդակոծությունները, այդ թվում՝ «Պատի պահակախմբի» գործողության առաջին օրը հակատանկային արկերով Իսրայելի սահմանի հրետակոծումը, որի հետեւանքով մեկ խաղաղ բնակիչ էր վիրավորվել։

Գազայի հատվածում Աբու Հարբիդին ոչնչացնելու մասին լուրից անմիջապես հետո իսրայելական Բեերշեւա քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են աշխատել, հայտնում է բանակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր