Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի
![](https://azatdzayn.com/wp-content/uploads/2020/10/Millitary-Iran.jpg)
«Հետևեք Ելիսեյան պալատի տեր Էմանուել Մակրոնի կամ առնվազն ամերիկացի կոնգրեսականների օրինակին, որոնք իրավաբանորեն պարտավոր չեն տեր կանգնել Հայաստանին, բայց, այնուամենայնիվ, ցուցաբերում են սկզբունքային դիրքորոշում: Թե՞ ձեզ հետաքրքրում է միայն հայկական Սյունիքի միջոցով հաղորդակցությունը, որը Բաքվում համարվում է որպես ռազմական հատուցում:
Հարցրե՛ք Թեհրանին, Պեկինին, Փարիզին և Վաշինգտոնին`արդյո՞ք նրանք ցանկանում են Հայաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ճանապարհ: Ի պատասխան շատ հետաքրքիր բաներ կլսեք: Տեղեկացնեմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս-Էդիրնե երկաթգիծը, որը գործարկվել է 2017-ի աշնանը, դեռ անշահավետ է: Ինչո՞ւ. քանի որ ուղու նախագծային բեռը տարեկան 6,5 միլիոն տոննա է, բայց իրականում դրանով տարեկան անցնում է ընդամենը 112 - 118 հազար տոննա բեռ: Աննշան տոկոսներ: Եթե դեպի Թուրքիա գոյություն ունեցող երկաթգիծն արդյունք չի տալիս, ինչո՞ւ եք Բաքվի և Անկարայի հետ Երևանին ստիպում երթուղի անցկացնել հայկական Սյունիքով: Նույնիսկ տնտեսության հոտ չի գալիս:
Չինաստանը դիտավորյալ չի ուղարկում զգալի բեռնահոսքեր Կասպից-Սև ծով երթուղով, որպեսզի չվնասի իր ռազմավարական դաշնակից Իրանին: Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը պետք է վնասի Իրանին՝ իր լավ հարևանին, հանուն բրիտանական, թուրքական, իսրայելական և Բաքվի եսասիրական շահերի՞։
Թեհրանը վստահ է, որ Սյունիքի միջանցքը պատրաստվում է բացառապես Իրանի հյուսիսում ռազմական գործողությունների համար: Ի դեպ, ես էլ եմ այդպես կարծում: Եվ ես ոչ միայն մտածում եմ, այլ գիտեմ՝ եթե Բաքուն և Անկարան ռազմական գործողություն սկսեն Սյունիքում, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան: Պարսիկները ոչ ոքի չեն հարցնի՝ ո՛չ Երևանին, ո՛չ Մոսկվային, ո՛չ ՀԱՊԿ-ի չինովնիկներին, ո՛չ էլ Բաքվին, և առավել ևս՝ Անկարային ու Լոնդոնին: Մի՛ հարցրեք, թե ես որտեղից գիտեմ դա: Պարզապես հավատացե՛ք իմ ասածին...», – գրել է Ծատուրյանը։