Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ          Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»       Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան    

19 մայիս 2021 11:32

2018 թ. հայկական հեղաշրջումն էլ ԱՄՆ կենտրոնական հետախուզական մարմինների ձեռքի գործն է, նավալնին էլ իրենց պլանն է

Գոհար Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Գունավոր հեղափոխությունների ճարտարապետ-կազմակերպիչները բռնվել են. հաքեր - պրանկերները կարողացել են մուտք գործել այդ կազմակերպությունների զում հարթակը, որով պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում այս կամ այն երկրի՝ այսպես կոչված ընդդիմադիր գործիչների հետ, որոնք իրականում հենց այդ կազմակերպությունների նախագծերն են: Հաքերները ներկայացել են որպես Բելառուսի ընդդիմադիր գործիչ, իսկ իրականում նրանց նախագիծ սվետլանա տիխանովսկայա ու կորզել են գաղտնի տեղեկություններ:
 
Զումին մասնակցել են աշխարհով մեկ գունավոր հեղափոխությունների հիմնական ճարտարապետ կազմայերպության՝ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ կողմից վերահսկվող ու ֆինանսավովող NED-ի (հաջակցություն դեմոկրատիայի ազգային ֆոնդ) ներկայացուցիչներ՝ դրա ղեկավար Կարլ Գերշմանի հետ միասին: Գերշմանն իր կարծիքով Տիխանովսկայային, բայց իրականում հաքերին հաճույքով պատմել է, թե ինչեր և ինչպես են կազմակերպվում համաշխարհային ետնաբեմում, և ով է պատվիրում երաժշտությունը: Նա խոստովանել է, որ իրականում NED-ը ծրագրային կազմակերպություն չէ, այլ՝ գրանտ բաժանող կազմակերպություն, որ իրենք ունեն 4 ինստիտուտ, որոնք ակտիվորեն աշխատում են Բելառուսում: Ասել է, որ դրանցից երկուսի հետ տիխանովսկայան մերձ հարաբերություններ ունի:
 
Դրանցից մեկը միջազգային հարցերով ազգային դեմոկրատական ինստիտուտն է, մյուսը՝ միջազգային հանրապետական ինստիտուտը: Բացի այդ՝ իրենք ունեն բիզնես ինստիտուտ՝ խիստ մերձ ԱՄՆ առևտրի պալատի հետ: «Մենք ֆինանսավորում ենք նրանց, որ աշխատեն Բելառուսի բիզնեսի հետ, որ կարողանան հակակշռել Լուկաշենկոյին»,- ասել է բոսը:
 
Այսինքն՝ Գերշմանը նույնիսկ ջանք չի էլ գործադրում թաքցնելու, որ իր ֆոնդը աշխատում է որպես իսկական քաղաքական հետախուզական մարմին և Կենտրոնական հետախուզական բյուրոյի հետ է: Զումի ժամանակ նա Խոստովանում է՝ արաբական գարունը, ԽՍՀՄ, Հարավսլավիայի անկումը, Վենեսուելայում իշխանությունը տապալելու փորձերը, 2002-ին Չավեսի վրա հարձակումը, Հայիթիում հեղափոխությունը, ուկրաինական, վրացական, հայկական հեղաշրջումները՝ բոլորը, բոլորը, իրենց ձեռքի գործն են:
 
Իսկ Գերշմանի ղեկավարած կառույցի՝ արևելյան եվրոպայի հարցերով ավագ մասնագետը հաճույքով պատմում է այն մասին, որ մինսկյան անցյալ տարվա իրադարձությունները կրկին իրենց ձեռքբերումն են:
 
ՌԴ-ում հայտնի վերլուծաբան Արմեն Գասպարյանն է անդրադարձել այս պատմությանը, ինքն էլ խոստովանել է՝ նման դիսկոտեկներ առանց NED-ի աշխարհի որևէ կետում տեղի չեն ունենում: Գունավոր հեղափոխությունները նախագծողները զում-կոնֆերանսի ժամանակ խոստովանել են, որ նավալնին էլ իրենց պլանն է, և որ հիմա կենտրոնացել են Ռուսաստանի վրա:
 
Նման էքսցեսները շատ կարևոր են նաև այն բանի համար, որ աշխարհով մեկ մարդիկ արդեն սկսում են ճանաչել ու տարբերել գունավոր հեղափոխությունները՝ դրանց նենգ տեխնոլոգիաներով հանդերձ, և չի բացառվում, որ տասնամյակներ անց դրանք դադարեն այլևս ազդեցիկ լինել»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր