Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

19 մայիս 2021 13:04

Ունեք միջազգային իրավունքից բխող փաստեր, համաշխարհային գերտերությունների հայտարարություններ.Քարվաճառի Ալ լճերին հարակից հսկայական տարածքները, Քաշաթաղի մեծ մասը, նաև Ղուբաթլուն եղել են Հայաստանի կազմում

ԱՄՆ-ն և Ռուսաստանը փաստացի «վիճելի» են անվանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային տարածքները։ Դա խոսում է այն մասին, որ երկու գերտերությունները չեն ճանաչում ԽՍՀՄ ներքին վարչական սահմանները։
Հետևաբար, ինչպես ամիսներ շարունակ պնդում եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Հայաստանը կարող է առ ոչինչ ճանաչել ԽՍՀՄ տարիներին Քարվաճառի և Քաշաթաղի (Լաչին) շրջանների մեծ մասը Հայաստանից կտրելու և Ադրբեջանին նվիրաբերելու որոշումները։
Արխիվային բոլոր փաստաթղթերով և քարտեզներով մինչև 1933-35 թվականները Քարվաճառի Ալ լճերին հարակից հսկայական տարածքները, Քաշաթաղի մեծ մասը, նաև Ղուբաթլուն եղել են Հայաստանի կազմում։
Ունեք միջազգային իրավունքից բխող փաստեր, ունեք համաշխարհային գերտերությունների հայտարարություններ։
Գործեք ի նպաստ հայկական պետականության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր