Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

19 մայիս 2021 13:37

Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում. բախումը կարող է տեղի ունենալ մինչ դավաճանների իշխանության հեռացումը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է․ «Ըստ ամենայնի հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է:
 
Հնարավոր է` օրերի: Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին: Բնականաբար, Թուրքիան էլ անմասն չէ: Դրույքներն են բարձրացնում: Թուրք-ադրբեջանական դաշինքի հաշվարկը հայկական կողմի ապիկար իշխանությունների ու քաոտիկ վիճակի վրա է հիմնված: Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել: Իմ կարծիքով մեր ռազմավարությունը բավական պարզ է` ձերբազատվել դավաճան իշխանություններից ու մի լավ դաս տալ չափ ու սահմանը կորցրած թշնամուն:
 
Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ոչ մի պարագայում չի կարելի ադրբեջանցիներին թողնել: Դա մահացու վտանգ է հայկական երկու պետությունների համար էլ: Բայց Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումը կարող է տեղի ունենալ նաև մինչ դավաճանների իշխանության հեռացումը:
 
Այդ պարագայում մեր Բանակը պետք է լավ գիտակցի, որ Սյունիքում կյանքի ու մահի խնդիր է լուծվում: Այնտեղ ամեն գնով պետք է կոտրել թշնամու ոգին ու դնել մեր ազգային արժանապատվության վերականգնման փառավոր գործի հիմքերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր