Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

19 մայիս 2021 17:33

Տեսանյութ.Թուրքական ուժերը քիմիական զենք են օգտագործում քուրդ բնակչության դեմ

Տեսանյութ.Թուրքական ուժերը քիմիական զենք են օգտագործում քուրդ բնակչության դեմ«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, Քուրդիստան կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Քուրդիստան համազգային կոնգրեսի անդամ Ժենյա Ամիրյանը խոսեցին Թուրքիայում՝ քրդական համայնքների վրա ամենօրյա հարձակումների, դրանից բխող հետևանքների, հայ և քուրդ ժողովուրդների միասնական պայքարի, ինչպես նաև Քուրդիստանի ղեկավարի խոշտանգումների մասին:

Կնյազ Հասանովը նշեց, որ թուրքական իշխանություններն ամեն օր լայնածավալ հարձակումներ են սկսել քրդական ուժերի վրա, որի արդյունքում տեղի են ունենում բախումներ.«Այս ամենի արդյունքում կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում: Պետք է նշեմ, որ զոհեր կան երկու կողմից էլ, քանի որ քրդական ուժերն էլ իրենց հերթին հակահարվածի են դիմում»,-ասաց Կնյազ Հասանովը, հավելելով, որ թուրքական կողմը նաև քիմիական զենք է օգտագործում:

Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր