Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 մայիս 2021 13:15

Ռուսաստանում առաջարկել են աշխատանքային միգրանտներին փոխարինել կալանավորներով

ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովն առաջարկել է Ռուսաստանում բանտարկյալներին օգտագործել  այն աշխատանքներում, որտեղ այժմ աշխատանքային միգրանտներին են հրավիրում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կալաշնիկովի խոսքով՝ Ռուսաստանում այս պահին 188 հազար մարդ պատիժը հարկադիր աշխատանքներով փոխարինելու իրավունք ունի։
Կրասնոյարսկում մարդու իրավունքների հարցերով լիազորների համակարգող խորհրդում Կալաշնիկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս հանդիպել է մերձավորասիական տարածաշրջանների ղեկավարների հետ։ Քննարկվել է թեման, թե ինչպես կարգավորել միգրանտների հոսքը դեպի ռուսական այն օբյեկտներ, որտեղ աշխատուժի պակաս կա:

«Դե, մենք իսկապես կարող ենք տրամադրել ... Դա ԳՈւԼԱԳ չի լինի, դրանք բացարձակապես նոր արժանավայել պայմաններ կլինեն։ Քանի որ այդ մարդը աշխատելու է հանրակացարանի շրջակայքում կամ բնակարան է վարձելու, կամ գործատուն նրան պայմաններ կտրամադրի ընտանիքի հետ ապրելու համար: Նա կստանա արժանապատիվ աշխատավարձ», - ասել է Կալաշնիկովը։
Նա դիմել է օմբուդսմաններին՝ խնդրելով յուրաքանչյուր տարածաշրջանում«բարձրացնել այդ հարցը»։

Կալաշնիկովը նշել է, որ Ռուսաստանում կալանավորների թիվը 2021 թվականին կրճատվել ու հասել է 483 հազարի. 2010 թվականին ավելի քան 860 հազար բանտարկյալ կար:

Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ 2020 թվականին հաջողվել է ավելի քան 11 տոկոսով ավելացնել դատապարտյալների միջին աշխատավարձը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր