Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»          Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»       Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»    

20 մայիս 2021 16:58

Ադրբեջանցիները սփյուռքում ևս փորձելու են ինչ-որ քայլեր անել, օրինակ՝ հայերից բիզնեսներ խլել

«Իշխանություններն առանց ամաչելու անցել են բացահայտ ստի ու կեղծիքի։ Երեկ ադրբեջանցիների տարածած տեսանյութը խայտառակ էր, այդպիսի բան վերջին 30 տարում մենք չենք տեսել, ժամանակին հայ զինվորն առանց զենքի չի եղել առաջնագծում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով, ադրբեջանցիները վերջին 30 տարում հազիվ են դուխ հավաքել ու հիմա փորձելու են ամեն ինչ անել, և դա ոչ միայն Հայաստանի հետ սահմանին։ Ըստ մեդիափորձագետի, ադրբեջանցիները սփյուռքում ևս փորձելու են ինչ-որ քայլեր անել, օրինակ՝ հայերից բիզնեսներ խլել։

«Դա այնքան է տևելու, քանի դեռ մենք այստեղ ունենք մի իշխանություն, որը հանուն մեկ օր ավել իշխանության մնալու պատրաստ է ամեն ինչի։ Հիմա ես նկատում եմ նաև, որ տարբեր ուժեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստանում ընտրություններ չկայանան։ Այսօր Փաշինյանին պատկանող թերթն էլ էր գրել, որ ինքը 50 տոկոս ձայն չի հավաքի»,- նշեց նա։

Կրկին անդրադառնալով երեկ տարածված տեսանյութին՝ Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ մայիսի 17-ին ՊՆ-ն պաշտոնապես հաստատել էր, որ միջադեպ է տեղի ունեցել, և երբ երեկ ցանցում հայտնվեց այդ վեճի տեսագրությունը, ՊՆ-ն կիսահերքում տարածեց, մինչդեռ Փաշինյանի բրիգադը սկսեց հերքումներ տարածել, թե այլ տեսնյութ է, քանի որ խոտը կանաչ չի և այլն, և այլն։

«Բայց եթե ուղեղ ունենային, կհասկանային, որ 30 տարվա մեջ ոչ մի անգամ ադրբեջանցիները չէին կարող այդ կերպ վարվել հայ զինվորների հետ, դա կարող էր լինել միայն պատերազմից հետո։ Եվ այդ պատճառով էլ իշխանությունները  խայտառակ եղան, իրենց երեսին թքեցին, իրենք էլ ասացին, թե ուղղակի անձրև է գալիս։ Հիմա էլ շարունակում են իրենց արածը։ Ալիև-Փաշինյան զույգը հիմա փորձում է ամեն բան անել, մինչև ընտրությունները, քանի որ հասկանում է, որ ընտրություններից հետո պայմանավորվածությունները փոխվելու են, և անիվն այլ կողմ է գնալու։ Ու հիմա Ադրբեջանն ինչքան պոկի, ապագայում բազառն այդքան շատ տարբերակներով հնարավոր կլինի տանել»,- կարծիք հայտնեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր