Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 մայիս 2021 10:33

Ինչու առաջինը Սև լիճը դարձավ հարձակման թիրախ.մեր՝ այստեղ գտնվելը ձեր և մեր ղեկավարների պայմանավորվածության արդյունք է, պնդում են ազերիները

«Ինչու առաջինը Սև լիճը դարձավ ադրբեջանական զինուժի հարձակման թիրախը, որտեղ արդեն մոտ հազարի չափ ադրբեջանական զինծառայող է տեղակայված, չնայած վարչապետը երեկ 500-600 թիվն էր նշում։ Մեր կողմից էլ, ի դեպ, համարժեք թվաքանակ է կանգնած, բայց՝ տեղական ուժերից։




Մեր աղբյուրներն ասում են, որ ճանապարհներից մեկը կամ միջանցքը, որը թուրք-ադրբեջանական տանդեմը պատկերացնում է, անցնելու է ոչ թե Մեղրիով, այլ Սյունիքի վերին հատվածով՝ Սև լճի մերձակայքում։ Ադրբեջանական կողմը, ըստ էության, սկսել է այդ միջանցքի կառուցման գործը և մինչև Սև լիճ արդեն գրունտային ճանապարհ է անցկացրել, որը, հույս ունի, որ շարունակություն կունենա։


Մեր կողմից սահմանը պաշտպանողները պատմում են, որ իրենցից տառացիորեն մի քանի մետրի վրա գտնվող ադրբեջանցիների հետ փորձում են երբեմն կոնտակտի մեջ մտնել և երբ ասում են՝ ինչու եք եկել, հեռացեք մեր հողից, նրանք պատասխանում են՝ մենք ոչինչ չենք որոշում, մենք հրաման կատարողներ ենք, դուք ձեր ղեկավարներին ասեք․ մեր՝ այստեղ գտնվելը ձեր և մեր ղեկավարների պայմանավորվածության արդյունք է»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր