Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 մայիս 2021 12:01

Տեսանյութ.Վայոց Ձորը, Սյունիքը, Արցախը` առանց զենքի.Տիգրանաշենի՝ Ադրբեջանին անցնելը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար

Հայ ժողովրդի երկու թշնամիների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գաղտնի ընթացող բանակցությունների արդյունքում ռիսկեր կան, որ նորից Տիգրանաշենը նորից կդառնա ադրբեջանական տարածք։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։


«Այս տարածքն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է որպես ՀՀ տարածք։ Տիգրանաշենը մտնում է Արարատի մարզի Պարույր Սևակի համայնքի մեջ՝ որպես առանձին բնակավայր։ Այստեղ կա ճանապարհ դեպի Վայոց ձոր, Սյունիք, Մեղրի, Երևան, Արցախ։ Եթե կապիտուլյանտը՝ հայրենիքը թշնամուն հանձնելու իր ծրագրի շրջանակներում, որոշեց շատ խորհրդանշական 800 հեկտար տարածքը հանձնի թշնամուն, ուրեմն՝ մենք այս միջպետական ճանապարհով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա կամ դրա մեզնից կպահանջվի ունենալ Ադրբեջանից մուտքի վիզա, համանաբար այդ վիզան էլ կտրամադրի Հայաստանի կառավարությունը՝ որպես Ադրբեջանի դեսպանություն Երևանում»,- նշեց նա։




Էդգար Ղազարյանի խոսքով՝ Տիգրանաշենի՝ Ադրբեջանին անցնելը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։


«Մարդիկ, որոնք պետք է գնան Ջերմուկ հանգստանալու, այստեղից պետք է անցնեն ռուսական դրոշի ներքո, ռուսների թույլտվությամբ։ Ակնհայտ է, որ ոչ մի ադրբեջանցի զինվորական թույլ չի տա, որ այստեղով անցնի ռազմական տեխնիկա, զինվորական շարժ լինի, այսինքն՝ ամբողջ Վայոց Ձորը, Սյունիքը, Արցախը կմնա անպաշտպան, առանց զենքի։ Այս աղտեից փրկվելու միայն մեկ ձև գոյություն ունի, որ րոպե առաջ այս դավաճանական թիմը վռնդվի իշխանությունից, և մենք կարողանանք փրկել մեր հայրենիքի գոնե մնացած հատվածը»,- ընդգծեց Էդգար Ղազարյանը։


Էդգար Ղազարյանը նշեց, որ խորհրդային տարիների ժամանակ, երբ գյուղը կրում էր Քյարքի անունը, այդ ճանապարհին շատ չբացատրված ավտովթարներ էին լինում, և շատ մարդիկ էին զոհվում։


«Իմ ծնողներն ասում էին, որ ադրբեջանցիները հատուկ գիշերով լվացքի փոշի էին լցնում ճանապարհին, որպեսզի ավտոմեքենաները վթարի ենթարկվեն և ընկնեն ճանապարհով անցնող ձորակում»,- ասաց Էդգար Ղազարյանը։


Ղազարյանը նկատեց, որ Երևանից Վայոց ձոր ճանապարհին կան շատ հատվածներ, որոնք կիսաքանդ են, բայց անցած տարի Երասխավանից մինչև Տիգրանակերտ հատվածը նորոգվել է․ «Երևի իրենց մտքում արդեն ունեցել են թշնամուն հանձնելու ծրագիրը և որոշել են մեր փողերով լավ ճանապարհ հանձնել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր