Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 մայիս 2021 13:17

ԱԱԾ-ն՝ մեր տարածք ադրբեջանական ներխուժման վերաբերյալ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության մասին

Ավելի քան 10 օր առաջ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը դեռ չեն հեռացել: Ինչպես կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ  Փաշինյանը, նրանց թիվը հասնում է 500-600-ի, սակայն տարբեր տեղեկություններով, թշնամու զինվորների թիվն արդեն 1000-ի է հասնում:

Ադրբեջանական ներխուժումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ թշնամին հայկական դիրք է գրավել: Այս տեղեկություններին հաջորդեց ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:

«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»:

Analitik.am-ը դիմել է ՀՀ ԱԱԾ-ին, որպեսզի հասկանա, թե ինչ տեսակետ ունի ծառայությունը սույն հայտարարության վերաբերյալ: Արդյո՞ք այն պարունակում է սպառնալիք ազգային անվտանգությանը: Եթե այո, արդյո՞ք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է զբաղվել այս հայտարարությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ պատասխանը՝ մեր հարցմանը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է օրենսդրությամբ իր վրա դրված գործառույթները և պետական մարմինների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ հրապարակային տեսակետ չի արտահայտում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր