Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 մայիս 2021 18:34

Լապշինը ՄԻԵԴ վճռով Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ադրբեջանից փոխանցվելիք գումարը ստանալու հարցում դիմել է խորհրդանշական քայլի` որոշելով բանկային հաշիվ բացել «Արցախբանկ»-ում:

«Բանկում հաշվեհամար եմ բացել, Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ, Ադրբեջանից 30 000 եվրո փոխանցումը ստանալու համար»-իր ֆեյսբուքյան էջում գրել է բլոգերը` կցելով «Արցախբանկ»-ի կրեդիտ քարտի լուսանկարը:

Մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու համար: Այս մասին Լապշինը գրել էր իր ֆեյսբուքյան էջում:

«Հաղթանա՛կ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան կտտանքներ կիրառելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել: Իմ հարգելի փաստաբաններ Կարինա Մոսկալենկո և Աննա Մարալյան, դուք գերպրոֆեսիոնալներ եք, ես սիրում եմ ձեզ»,-գրել է Լապշինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր