Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

22 մայիս 2021 16:00

ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Վարդենիսի զորամասից անհետ կորած ժամկետային զինծառայողի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Վարդենիսի զորամասից անհետ կորած ժամկետային զինծառայողի մասին մամուլում տարածված լուրերը։

ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքը տեղի է ունեցել 4 օր առաջ` մայիսի 18-ին, ժամը 22:10-ին։

«ՊՆ Վարդենիսի զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով»,– ընդգծում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը` արձագանքելով մամուլում առկա քննադատությանը` զինվորի անհետանալու մասին լուրը չհրապարակելու վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր