Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

24 մայիս 2021 14:58

Հայաստանի շուրջ թռչող ադրբեջանական ԱԹՍ-ների մի մասը կառավարվում է Իգդիրից ու Կաղզվանից.հենց սա էլ ապահովում է ադրբեջանական զինված ուժերի վստահ տեղաշարժը

Hraparak.am-ը գրում է.


Ադրբեջանական ուժերի կողմից օդ բարձրացվող անօդաչու թռչող սարքերի մի մասի կառավարումն իրականացվում է Թուրքիայից։ 


«Հրապարակի» տեղեկություններով՝ ԱԹՍ-ները մասնավորապես կառավարվում են Ըղդըր (Iğdır / Իգդիր, Իգդիր նահանգ) և Կաղըզման (Kağızman / Կաղզվան, Կարս նահանգ) քաղաքներում տեղակայված «Անքա» («Անկա») օդային հրամանատարական կետից։ Որտեղից էլ կառավարվող ԱԹՍ-ներն ինտենսիվորեն հետախուզություն են իրականացնում Հայաստանի շուրջ օդային տարածքում (նաև այն հատելով) ու տեղեկություններ ստանում սահմանային ու սահմանամերձ հատվածներից։


Բացի ԱԹՍ-ներից, թուրքական «Ֆ - 16» ինքնաթիռները շարունակ թռչում են Հայաստանի և Թուրքիայի միջև օդային տարածքում, և երբեմն մտնում հայկական օդային տարածք՝ դիտարկում իրականացվելով Հայաստանի սահմանային հատվածներում։


ԱԹՍ-ները 24 ժամում բավականին հաճախակի ինտենսիվությամբ օդ են բարձրացվում, և հենց այս հանգամանքն էլ ապահովում է ադրբեջանական զինված ուժերի վստահ տեղաշարժը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր