Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

24 մայիս 2021 15:43

Եթե Փաշինյանն իսկապես ստորագրեց գյուղի հանձնման մասին փաստաթուղթ, ապա իրավիճակը բոլորովին այլ ընթացք կստանա.Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր է գրավել Տիգրանաշեն գյուղը

Հայաստանում իրավիճակը, Փաշինյանի պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված, շարունակում է սրվել: Ավելին՝ հիմնական խնդիրը Սյունիքում սահմանին Ադրբեջանի զինված ուժերի կուտակումը չէ, ես, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ սա ավելի շուտ հոգեբանական պահ է: Ի վերջո, նույնիսկ տեղային ռազմական գործողությունների բռնկման դեպքում մանևրի տեղ կա: Ադրբեջանի համար շատ ավելի կարևոր է գրավել Տիգրանաշեն գյուղը։ Այս մասին գրում է ռուսական Старше Эдды թելեգրամյան ալիքը։

«Այն Երևանից 50 կմ է հեռու, և եթե Ադրբեջանի զինված ուժերը գրավեն այն, նրանք կտրելու են Հայաստանի ամբողջ հարավային հատվածը Երևանից, ներառյալ՝ ռուսական խաղաղապահ ուժերին, որոնք տեղակայված են հանրապետության հարավում: Ի դեպ, Ադրբեջանի զինված ուժերի վիժվածքները խոցել են ռուսական ռազմական ուղղաթիռն այս գյուղից ոչ հեռու, հավանաբար՝ ճանապարհի 10 կիլոմետր հեռավորությամբ: Արդեն գրեթե 7 ամիս է անցել՝ վիժվածքները չեն բռնվել և չեն պատժվում: Դե դա ուղղակի՝ որպես հիշեցում:

Կարծում եմ, որ Ադրբեջանի զինված ուժերը դեռևս չեն սկսել սադրանքներ Տիգրանաշենում` Մոսկվայի չափազանց կոշտ արձագանքի վախի պատճառով: Բայց եթե Փաշինյանն իսկապես ստորագրեց գյուղի հանձնման մասին փաստաթուղթ, ապա իրավիճակը բոլորովին այլ ընթացք կստանա: Հիմա ադրբեջանա-փաշինյանական կոալիցիայի տեղեկատվական կեղտանետներն ուղղված են Քոչարյանի դեմ: Ադրբեջանը միանգամայն հիմնավորված է համարում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության՝ արմատապես կփոխի առկա իրավիճակը: Հայաստանի զինված ուժերին այժմ պակասում է ուժեղ կամային միակենտրոն ղեկավարումը և հստակ ծրագիրը. ինչ կլինի, եթե նրանք մտնեն, ինչ կլինի, եթե նրանք կրակ բացեն և այլն։ Եթե ռազմական հրամանատարության ուղղահայացը բերվի անհրաժեշտ դիրքի՝  դա ձեռնտու չի լինի Ադրբեջանին՝ ներկայիս սադրանքների պարագայում։ Հետեւաբար, նախագահական ընտրություններին նախորդող մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի գլխավոր շտաբը կփորձի առավելագույնը ստանալ:

Դե ինչ, Հայաստանի  վարչապետի ներկայիս պաշտոնակատարն ամբողջությամբ արդարացնում է իրեն առատաձեռնորեն տրված կանխավճարները: Ի վերջո, Փաշինյանի համար Բաքվի երաշխիքների կատարումը անմիջականորեն առնչվում է իր՝ ազատության մեջ մնալու և, ընդհանրապես, գոյատևելու հետ»,– գրում է թելեգրամյան ալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր