Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

25 մայիս 2021 11:33

Ազդանշանի ստացման դեպքում ռուս խաղաղապահները պատրաստ են սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել կահավորված դիտակետերում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են ապահովել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, ինչպես նաև Բերձորի միջանցքով տրանսպորտային միջոցների երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: Այդ մասին տեղեկություն է հրապարակված ՌԴ ՊՆ կայքէջում:


Հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել:


Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Ստուգակետ» հենակառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:


«Մեր հիմնական խնդիրն է վերահսկել հրադադարի պայմանագրի պահպանումը, ինչպես նաև ապահովել երթուղու երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգությունը»,-ասել է դիտակետի հրամանատար Սերգեյ Իվանովը և հավելել. «Դրա համար այտեղ ձևավորվել են անցակետեր, որտեղ գրանցվում են տրանսպորտային բոլոր միջոցները: Իրականացվում է տարածքի շուրջօրյա հսկողություն, ապահովվում  է նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը»:


«Պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգից բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության, խախտումները կանխելու, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակմանը դիմակայելու վարժանքներ: Ազդանշանի ստացման դեպքում ռուս խաղաղապահները պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել կահավորված դիտակետերում`կանոնագրքային պահանջներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ::


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր