Ըստ Մարգարիտա Սիմոնյանի՝ թե ինչու ԱՄՆ-ն մինչև հիմա Ռուսաստանը չի ոչնչացրել
Russia Today միջազգային հեռուստաալիքի և Россия сегодня միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցերում վստահություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն մինչև հիմա Ռուսաստանը չի վերացրել բացառապես պատասխան վերացման վտանգի պատճառով, գրում է svpressa.ru-ն:
«Ես ամենևին էլ ռազմամոլ չեմ, բայց, ցավոք, դա բժշկական փաստ է. միայն երաշխավորված փոխադարձ վերացումն է զսպում ամերիկացիներին մեզ ոչնչացնելու հարցում»,-գրել է Սիմոնյանը:
Աղբյուրը նկատում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տվյալներ էր հրապարակել առ այն, թե որքան միջուկային զենք ունեն ՌԴ-ն և ԱՄՆ-ն, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել էր Ռազմավարական հարձակողական զինատեսակների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի դրույթները խախտելու համար: