Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

25 մայիս 2021 13:42

Տեսանյութ.Ադրբեջանցիները 2 օր առաջ եւս ընդլայնվել են եւ՛ երկայնքով, եւ՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել. պահը բաց թողեցին

Ադրբեջանցիները երկու օր առաջ եւս ընդլայնվել են եւ՛ երկայնքով, եւ՛ մի քիչ էլ դեպի Գորայք առաջընթաց են ունեցել, թեկուզ փոքր: Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։


Նրա խոսքով, Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ ստաբիլ լարված. «Եթե մի քիչ էլ այսպես մնա, կարծում եմ, սյունեցիները կսկսեն համակերպվել, որ մեր տարածքում, մի քանի կմ հեռավորության վրա տեղաբաշխված են Ադրբեջանի զինված ուժերը։


Ես ուզում եմ փաստել, որ թե՛ ՊՆ-ի ներկայացուցիչները, թե՛ իշխանության, արդեն իսկ կորցնում են վերահսկողությունը, եւ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, եթե արդեն չի մտել։ Իմ ստացած տեղեկությամբ՝ իրենք հիմա չգիտեն ինչ անել, որովհետեւ պահը, երբ կարելի էր ուժով լուծել եւ անել առաջին օրերին, բաց են թողել, ինչ վերաբերում է բանակցություններին, իրենք ինչպե՞ս կարող են լուրջ բանի մասին բանակցել»,-հայտարարեց Հակոբյանը:


Նա պնդեց, որ այնտեղ հիմա տեղաբաշխված է 1000-ից ավել ադրբեջանական զինուժ. «Եթե ՊՆ-ն եւս մեկ անգամ կհերքի, ես այլ փաստարկներ կբերեմ։ Չնայած ՊՆ-ն ճիշտ հերքեց, որ 1000 չեն, 1000-ից ավելի են»,-ասաց նախկին մարզպետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր