Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 մայիս 2021 14:17

Եթե ուզում եք չոքած կամ չորեքթաթ խաղաղ ապրել...Եթե իշխանությունը կեղծի ընտրությունները՝ հետընտրական գործընթացները կարող են անկանխատեսելի լինել

Եթե իշխանությունը փորձի անհամաչափ վարչական ռեսուրս կիրառել, եթե փորձի տարբեր եղանակներով կեղծել ընտրությունները, այդ դեպքում լինելու են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են ունենալ նաև անկանխատեսելի հետևանքներ՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝ եթե ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ տեղի ունենան՝ իրենք կլինե՞ն այն ուժը, որ կգեներացնի հետընտրական զարգացումները։


«Այս վիճակում բոլորը պետք է դա գիտակցեն․ չունի այս իշխանությունը բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։


Նա դրական պատասխանեց հարցին՝ արդյո՞ք իրենք կգեներացնեն հետընտրական այդ զարգացումները։
***
Եթե ինքդ ոչինչ չես անում, ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին։ Մի քիչ նման է նրան, որ փողոցում մի քիչ մեծոտ տղան փոքր երեխային ապտակում է, ու փոքրը վազելով գնում է պապայի մոտ։ Պետությո՞ւն ենք, թե՞ ոչ։ Արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ։ Եթե դու ոչինչ չես ձեռնարկում, մտածում ես՝ քո տեղը գալու է մեկ ուրի՞շը, էս հարցը լուծի։ Մենք աբսուրդի ժանրից ենք խոսում։ Ես կարծում եմ, նաեւ համոզված եմ, որ ՀԱՊԿ պատմության մեջ նման դրսեւորումներ չեն եղել,-խոսելով այն մասին, թե թշնամու՝ Հայաստանի սահմանն խախտելու համար պե՞տք էր դիմել ՀԱՊԿ, թե՞ ոչ, ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
***
Բանաձեւը լինելու է՝ արժանապատիվ խաղաղություն, որովհետեւ կարող է լինել խաղաղություն, բայց՝ անարժանապատիվ։ Մարդ կարող է չոքած կամ չորեքթաթ խաղաղ ապրել։ Դա էլ է խաղաղություն, միգուցե։ Հիմա եթե պատրաստ եք նման խաղաղության, գնացեք, ընտրեք այսօրվա քաղաքական թիմին եւ, չորեքթաթ տալով, ապրեք մի ամբողջ կյանք։ Ընդունենք սա բանաձեւ՝ այո, արժանապատիվ խաղաղության մասին է խոսքը, եւ այդպիսի խաղաղություն ենք մենք բերելու․ ըստ Yerkir.am-ի՝ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դիտարկմանը՝ եթե «Հայաստան» դաշինքը գա  իշխանության, խոստացել է՝ պետք է բերի արժանապատիվ խաղաղություն։ 


«Եթե սրանք մնան, իհարկե, նոր տարածքներ զիջելու են, ինչ ասես՝ անելու են։ Իրենք տեսել են, որ դա քաղաքականապես մարսում են եւ կարող են անել ամեն ինչ»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը։ 


Ըստ նրա՝ Հայաստանում կան ուժեր, որոնք իրենց հռչակել են ազգային, բայց դա միայն խոսք է, իսկ իրենք գործակցում են իրոք ազգային ուժերի հետ։


«Հայաստանում, կարծում եմ, կան ազգային ուժեր, եւ այդ ուժերը նաեւ ժամանակի մեջ են ապացուցել, որ իրենք այդպիսին են։ Այդ ուժերի հետ մենք համագործակցում ենք»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր