«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

25 մայիս 2021 15:16

Ներդրումները հորդում են, աշխատատեղերը՝ ավելանում...Ապեր,դու ի՞նչ էս ծխում... դու կարողա՞ Սինգապուրում ես ապրում... քաղաքացիների արձագանքը

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6%։ Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։ Ձեր խոնարհ ծառա»։



Քերոբյանի՝ նման գնահատականից հետո քաղաքացիները կասկածի տակ են դրել նրա սթափությունը, հետաքրքրվել՝ ի՞նչ է ծխում նա։


«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2%, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6% ։
Երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։
Ձեր խոնարհ ծառա»,-գրել է նա։


Քաղաքացիները շատերը գործադիր մարմնի ներկայացուցչին ծաղրի են ենթարկել։ Ներկայացնում ենք Քերոբյանի գրառմանը  քաղաքացիների թողած հարձագանքները.


«Ինձ թվում է վերջին ամիսների եղանակի միջին աստիճանի հետ եք շփոթել...»։


«Զուգահեռ իրականության մեջ եք?!?!?!»։


«Ապեր,դու ի՞նչ էս ծխում»։


«Էդ ոչ աշխատանքային օրերին աշխատելու արդյունքա? Օգնականդ վկա»։


«Փաստորեն ապրում ենք Ոսկե Հորդայում»։


«Էսօրվա քոլը հաստատ որակով է ու աննախադեպ էֆեկտիվ։ Որտեղի՞ց եք քաղել»։
«Այս աճն առավելապես պայմանավորված է բազային գործոնով: Ապրիլը նախորդ տարվա ամենաանկումային ամիսն էր. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 16.4%-ով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածման նպատակով տնտեսական մի շարք գործունեություններ ժամանակավորապես դադարեցվել էին: 2020-ի մարտի կեսից Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարված։ Հետևաբար, այս տարվա ապրիլը նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ առավելություն ունի»։


«Այնպես արեք ,որ ժողովուրդն էլ զգա աճը։ Թե չէ դա կարծես միայն ձեզ համար է տեսանելի»։


«Ընկեր նախարար դուք 3-րդ դասարանում մաթեմատիկա չեք սովորել, որ եթե նույնիսկ նախորդ ամիսներին տնտեսական աճը զրո լիներ 23,2/4 հաստատ 2,6% տոկոս չէր լինի, հիմա հարց նախորդ ամիսների բացասական թվերը հրապարակի տեսնենք որտեղ ես խաբում, քայլականների զենքը սուտն է»։


«Իսկ փորձել եք զրուցել միջին կամ փոքր բիզնեսի սեփականատերերի հետ, իրանք չգիտեն, որ սենղ աճ կա, ու մի թեթև ոնց որ նեղվում են գործ չլինելուց»։


«Մայիսի 21-ին ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թվականի I եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները: 2020 թ. առաջին եռամսյակի նկատմամբ ՀՆԱ-ն, շուկայական գներով, աճել էր ընդամենը 1.3%-ով: Սակայն չմոռանանք գնաճը: Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. Դեկտեմբերին, 2019թ. դեկտեմբերի համեմատ, կազմել է 35.3%, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. Դեկտեմբերին, 2019թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 38.1% գնաճ, հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 7.4%-ով: Սրան ավելացնենք նաև 2021 թ. թանկացումները: 2021 թ. մարտի համեմատ՝ ապրիլին բուսական յուղը թանկացել է 5.9%-ով, շաքարավազը 7.5%-ով, իսկ հացը՝ 0.5%-ով: Այնպես որ՝ տնտեսության իրական «աճը» գնահատելու համար անցում կատարենք 2020 թ. գներին: Վիճակը տխուր է, եթե ոչ՝ ողբալի»։


«Ճիշտ ա Հայաստանը շինհրապարակ ա, ուղակի շինարարությունը հիմի կանգնած ա, շինածն էլ կամաց կամաց քանդվում ա»։


«Ապ դու կարողա Սինգապուրում ես ապրում???»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր