Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

26 մայիս 2021 12:36

Տեսանյութ.Արդեն իսկ ամեն վայրկյան վտանգված է՝ թե մեր զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը

Արդեն իսկ ամեն վայրկյան վտանգված է թե մեր զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը։ Մենք պետք է օգտագործենք միջազգային ամբողջ գործառույթը և գործիքակազմը, և մեծ հարց է ծագում, թե ինչու այդ գործիքակազմը, ըստ էության,  օգտագործման պահով գուցե այդքան էլ էֆեկտիվ չէ: Այս մասին Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:


«Պետք է հասկանալ և պնդել, որ  իշխանությունները պարտավոր են շտապ ներկայացնել քայլերի համակարգ, որը թույլ կտա, առաջինը՝ տերորիստական ուժերին, խոսքը գնում է ադրբեջանական բանակի մասին, դուրս հանել մեր տարածքից և այն գործողությունների համակարգը, որը թույլ կտա զերծ մնալ կամ նվազեցնել բոլոր այդ գործողությունները։ Հորդորում եմ շտապ, այդ քայլերի համակարգը ներկայացնել: Պետք է այս ամենը կանգնեցնել»,- ասաց ԲՀԿ քարտուղարն ՝ ավելացնելով, որ արդեն իսկ ամեն վայրկյան վտանգված է՝ թե մեր զինվորների, թե քաղաքացիական անձանց կյանքը, ինչն  ապացուցեց նաև երեկվա դեպքերը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր