Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

27 մայիս 2021 13:29

Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ...Մեր տարածքում ականապատողներին ինչպես կարող էր մոտենալ թշնամին

Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ, մեր տարածքում ականապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշնամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:


Նա, մասնավորապես, գրել է.


«Ադրբեջանական զինված ուժերը շրջափակել եւ գերեվարել են վեց հայ զինծառայողի: Արդեն ամոթ է ապրելը: Բայց Նիկոլն ու իմքայլականներն ամոթի զգացում չունեն: Նրանք այնպես են անում, որ հայերն ամաչեն ապրել նաեւ այլ երկրներում: Լինեք Լոսում, Փարիզում, Մոսկվայում, թե Կիեւում, շուտով սկսելու եք թաքցնել ձեր հայ լինելը, թաքցնելու եք՝ ամոթից: Նիկոլին ու իմքայլականներին դնենք մի կողմ, նրանք քաոս են ստեղծել երկրում ու փորձում են գոնե մի քիչ կառավարելի դարձնել այն: Խոսքս բանակի ղեկավարությանն է վերաբերում: Ինչո՞ւ եք բանակին տվել միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ: Մեր տարածքում ականապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշնամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը: Այս դեպքից հետո կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին կարող են գալ գերի վերցնել: Չնայած երբեք այդ մասին չեմ պատմում, բայց ուզում եմ հիմա մի օրինակ բերել իմ փորձից: 1992-ի փետրվարին երկու անգամ մասնակցել եմ ականապատման աշխատանքների, Մարտունի քաղաքի մուտքը թշնամու զինտեխնիկայի համար փակում էինք: Մարտունի քաղաքի դիմացի Ամիրանլար եւ Կուրապատկինո գյուղերում թշնամին մեծ քանակությամբ զինտեխնիկա էր կուտակել եւ սպասում էինք հարձակման: Ու երբ ականապատում էինք, երկու հոգով գիշերը՝ մթության մեջ, ական էինք տեղադրում, երեք հոգի էլ մեր անվտանգությունն էր ապահովում, այսինքն` մենք հանգիստ անում էինք մեր գործը` իմանալով, որ տղերքը հեռվից դիտարկում են: Մի դեպքում, օրինակ, նրանք ինչ-որ պահի զգուշացրին աշխատանքները դադարեցնել, մենք դուրս եկանք ճանապարհից ու թաքնվեցինք: Թշնամու շարժ էինք նկատել: Մոտ կես ժամ հետո նրանք ասացին, որ կարող ենք շարունակել: Ինչի համար եմ սա ասում, որովհետեւ ամեն ինչ այնքան հստակ կարգավորված է, որ այլ կերպ գրեթե հնարավոր չի լինի: Հիմա ուզում եմ ասել` միայն ու միայն ձեր մեղքով է այն, ինչ տեղի է ուենում, դուք չեք կարողանում բանակը կառավարել, ձեզ պետք է միայն պատասխանատվության ենթարկել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր