Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

27 մայիս 2021 13:48

Պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին, որոնք կեղծ խաղաղասիրությունից են խոսում

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քննարկում էին կազմակերպել «ՀՀ-ում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով:


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանական իշխանությունները առաջին օրից սկսած՝ մշտապես խոչընդոտներ են առաջացրել մարմինների փոխանակման հարցերում, գերիների պահանջները կատարելու հարցում, բացահայտ քաղաքականացնում են ու մեր հասարակությանը հոգեկան տառապանք պատճառում. «Ադրբեջանցիները ոչ բոլոր գերիների թիվն են հաստատել ու դա ավելի խնդիրներ է ստեղծում մարդասիրական առումով: Մի բան է, երբ 3 գերիների մասին է խոսքը, մեկ այլ բան է՝ մի քանի հարյուր: Եթե հրապարակվի թիվը, ճնշումը կմեծանա:


Մենք ուրիշ ապացույցներ ունենք, կարող ենք ասել՝ մեր կարծիքով այսքան մարդ ունենք, արձանագրե՛ք այդ թիվը:


Առաջին տեսանյութը, որ հայտնվեց, որ մեր կենդանի վիճակում գտնվող գերին իրենց մոտ է, պետք էր այդ պահից գնալ ու մեկնարկը դնել: Մանավանդ մենք գերիների հարցով լուրջ սահմանափակում ունենք: Շահարկումներ կան թե՛ որոշ քաղաքական գործիչների, ընդդիմադիրների կողմից: Մասնագիտական մոտեցումները չպետք է մոռանանք»: Ըստ Թաթոյանի, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը շատ կարեւոր էր, բայց ճիշտ տեղի չունեցավ, ակնհայտ էր, որ Ադրբեջանի իշխանությունները չէին վերադարձնելու մեր գերիներին. «Արցախի հակամարտությունը չի ավարտվել, զինված հարձակումներ չկան, բայց հակամարտությունը շարունակվում է:


Դա նշանակում է, որ իրենք իրավունք չունեն գերեվարված մարդկանց նկատմամբ հարուցել քրգործեր: Առավել եւս՝ պատերազմական հանցագործություն է հատուկ մարդուն գերեվարելը»: Թաթոյան ասաց, որ եթե նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չլիներ գերիների վերադարձման մասին կետը, Ադրբեջանը պարտավոր էր դա անել, որովհետեւ միջազգային պահանջ է, պարտավոր են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր