Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

27 մայիս 2021 14:02

Փաստաբանները Փաշինյանի դեմ հայց են ներկայացրել դատարան՝ նա չունի իրավունք եւ լիազորություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու, Հայաստանի անունից հանդես գալու

Փաստաբաններ Վահե Հովսեփյանը եւ Վարդան Առաքելյանը հայցով դիմել են վարչական դատարան, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի պետական սահմաններին, տարածքների ամբողջականությանը վերաբերող փաստաթուղթ ստորագրի։ Խոսքը վերջին օրերին համացանցում տարածված փաստաթղթի մասին է, որը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել Փաշինյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը։


Հայցի հետ նաեւ դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Փաշինյանին արգելեն մինչեւ այս գործի քննության ավարտը որեւէ խնդրահարույց փաստաթուղթ չստորագրի։ «Փաշինյանը չունի իրավունք եւ լիազորություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու եւ, որպես վարչապետ, Հայաստանի անունից հանդես գալու։ Փաշինյանը հրաժարական ներկայացելու պահից  այլեւս վարչապետ չի հանդիսանում, առավել եւս վարչապետի պաշտոնակատար։ Սա հստակ նախատեսված է Սահմանադրությամբ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ փաստաթղթից հասկանալի է, որ այն միջազգային պայմանագիր է, իսկ այդ պարագայում, ըստ Սահմանադրության, հարկավոր են ներպետական ընթացակարգեր, որոնք անցնելուց հետո է հնարավոր ստորագրումը։


Փաստաբանը նաեւ նկատեց, որ փաստաթուղթը ենթադրում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց, իսկ սա ենթադրում է հանրաքվեի անցկացում։ «Փաստորեն նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չունեցող անձը փորձում է շրջանցել այս իրավական ընթացակարգերը եւ ստորագրել փաստաթուղթը»,- նշեց Վ․ Հովսեփյանը՝ նկատելով, որ իրենց հայցի նպատակն այդ ստորագրումը կանխելն է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր