Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

27 մայիս 2021 14:17

Տեսանյութ.Իրավիճակը գնալով կարող է ավելի լարվել, անընդհատ կարող են միջադեպեր լինել.Հակառակորդի թվաքանակը, տեղաշարժը գիտենք, բայց չեմ հրապարակի

Նոյեմբերի -9ից սկսած սահմանի պահպանման, ինժեներչական տարբեր աշխատանքներ արվել են, որոնք շարունակվում են մինչեւ այսօր, իսկ վերջին իրադարձությունների հետ կապված, այդ սահմանային ինժեներական աշխատանքները շատ ավելի ինտենսիվ են արվում:


Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Որքան ես տեղյակ եմ մեր տղաների գերի ընկնելու հանգամանքը տեղի է ունեցել որոշակի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս: Այդ պրոցեսն անընդհատ շարունակվում է»:


Հարցին, թե ին չ տարածքով են առաջ եկել ադրբեջանցիները եւ մոտավորապես ինչ թվաքանակով են եղել, Սանոսյանը պատասխանեց. «Թվաքանակներ հայտնի են, բայց թվեր չեմ հրապարակի: Մենք ինֆորմացիային տիրապետում ենք ամբողջությամբ, գիտենք քանի հոգի են, որտեղ են, տեղաշարժը գիտենք: Երբեմն դա տեղափոխվում է: Վայրեր կան, որտեղ նոսրացել է նրանց թվաքանակը, կարծում եմ, որ ճիշտ չէ հիմա թվաքանակ հրապարակելը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր