Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

27 մայիս 2021 15:59

Վաղարշակ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանը Մոսկվայում Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ համաձայնեցնում են սահմանազատման քարտեզը. Դադարեցնել ցանկացած փաստաթղթի ստորագրում.Togarma

Մեր տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի միջնորդությամբ հանդիպելու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ. գրում է Togarma թելեգրամյան ալիքը։


Ըստ ալիքի տեղեկությունների՝ խոսքը քարտեզը համաձայնեցնելու մասին է, որով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի: «Եվ ըստ այդ քարտեզների՝ Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքում գտնվող նախկին անկլավներին: Հենց այդ քարտեզներն են ընդգրկվելու ապագա եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում:


Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործողությունները աղետալի հետևանքներ կունենան հանրապետության համար:


Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝ բարձրաձայնել այս հարցի մասին և փորձել դադարեցնել ցանկացած փաստաթղթի ստորագրում իշխանությունների կողմից՝ հանրապետության անունից:


Քաղաքական խաղերի ժամանակն անցել է, մենք խոսում ենք հանրապետության ապագայի մասին, և հենց հիմա Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունները այս ապագան ուղարկում են աղբարկղը», – գրում է ալիքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր