Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը․ «Հրապարակ»          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ի համար       Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»    

27 մայիս 2021 16:15

Ադրբեջանական ԶՈւ բեռնատարը պայթել է ականի վրա. թշնամին կորուստներ է կրել, վիրավորներ ունեն. դա՞ է պատճառը իրավիճակի սրման.Ադրբեջանական լրատվամիջոցներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա:

Համաձայն այդ տեղեկությունների՝ Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ռազմական բեռնատարը, որը ընթացել է «ադրբեջանական դիրքեր մատակարարումներ տանող ճանապարհով, պայթել է ականի վրա։

Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ»։ Թե քանի զոհ ու վիրավոր ունի ադրբեջանական կողմը, չի հաղորդվում։ Համացանցում տարածվում է ականի վրա պայթած մեքենայի լուսանկարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր