Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

28 մայիս 2021 10:52

Ինչո՞ւ է Նիկոլն այսպես ակնհայտորեն մտնում թուրքական գծի մեջ. Վրթանեսյան

2 թե 3 օր է նիկոլական պաշտոնյաները, մերձիշխանական տարբեր տրամաչափի խաղացողները, այդ թվում և սորոսական թևից, իրենց ճղում են, թե «Դիմենք ՄԱԿ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:




«Հայ-ադրբեջանական հակամարտության թեման ՄԱԿ տանելն այն է, ինչ երկար ժամանակ փորձում էին անել Ադրբեջանն ու Թուրքիան, քանի որ ի տարբերություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի, ՄԱԿ-ում թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի դիրքերը շատ, շատ ավելի ուժեղ են։


Վստահ եմ, որ ԱԳՆ-ից վաղուց են բացատրել կապիտուլյանտին այդ քայլի բոլոր վտանգները։ Բայց նիկոլաթուրքերը շարունակում են ՄԱԿ կանչել…


Ըստ այդմ հարց. ինչո՞ւ է Նիկոլն այսպես ակնհայտորեն մտնում թուրքական գծի մեջ։


Հ.Գ. ՀՀ արտգործնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել, ԱԳՆ խոսնակը հայտնեց րոպեներ առաջ։


#նիկոլաթուրքեր»,- գրել է Վրթանեսյանը


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր