Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

29 մայիս 2021 11:02

Մինչ հիմա չգիտեմ, թե որ անկյունում է Փաշինյանը ստորագրել կապիտուլյացիայի ակտը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Լեռնային Ղարաբաղի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնա (Աղդամ) քաղաք, որտեղ մի շարք հայտարարություններ է արել:


Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին` նա նշել է, որ պատերազմի ընթացքում առաջինը «ազատագրվել» է (չակերտները-Խմբ.) Ջրականի (Ջաբրայիլ) շրջանը:


«Այնուհետև Ֆիզուլին (Վարանդա), հետո Հադրութը, Մուրուվդաղը (Մռավի լեռնաշղթա), Սուղովուշանը (Մատաղիս), Զանգլեանը (Կովսական), Կուբաթլին (Սանասար)...Նոյեմբերի 10-ը  Հայաստանի կապիտուլյացիայի օրն է... Մինչ հիմա չգիտեմ, թե որ անկյունում է Փաշինյանը ստորագրել այն»,-ասել է Ալիևը: 


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր