Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

29 մայիս 2021 12:07

Բայդենի վարչակազմը Հայաստանին առաջարկում է ավելի քան 24 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ. ANCA

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 005 000 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)` մանրամասնելով, որ որպես օտարերկրյա օգնություն առաջարկվում է 23 405 000, որպես ռազմական օգնություն` 600 000 դոլար:

Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամները մեկ անգամ չէ, որ երկուսակցական կոչ են արել Հայաստանին ու Արցախին նվազագույնը 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ Հայաստանի համար նախատեսված բյուջեի չափը Հայաստանում և Արցախում հումանիտար ճգնաժամի պայմաններում շատ հեռու է այն հիմնական կարիքներից, որոնց բախվում են տասյնակ հազարավոր հայեր, որոնք տեղահանվել են Բաքվի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով:

«Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 000 000 ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն  հատկացնելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասն ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է սահմանի այս իրավունքը` զրոյացնելով ԱՄՆ-ի կողմից Բաքվին զենքի և օգնության տրամադրումը և մեծացնելով ԱՄՆ օգնության փաթեթն Արցախին և Հայաստանին»,-ասել է Համբարյանը:

Բյուջեի առանձին հոդվածով նախատեսվում է 6 050 000 դոլար հատկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ թմրանյութերի տարածման դեմ միջազգային պայքարի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր