Տեսանյութ.Մենք պատրաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերը ետ քաշելու գործընթացը

«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է գնալ այդ ճանապարհով, մենք պարաստ ենք ցանկացած պահի սկսել զորքերի հետ քաշման գործընթացը, սպասում ենք, որ ԱՀԿ ՄԽ համանախագահները համապատասխան պայմանավորվածություն բերեն Ադրբեջանի հետ, որպեսզի միանշանակ սկսենք զորքերի հետ քաշումը:
Խոսքը մասնավորապես վերաբերու է Սոթք-Խոզնավար հատվածի մասին, որտեղ մայիսի 12-ից որոշակի լարվածություն ունենք:
Մենք պատրաստ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո սկսել հենց այդ հատվածից սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները: Պատրաստ ենք նաև վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:
Երևանը նաև ողջունում է գորիների վերադարձի վերաբերյալ կետը: Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել զորքերի ետ քաշման գործընթացը ու սպասում են ադրբեջանական կողմի ց հետ պայմանավորվածության ձեռք բերմանը»:
Փաշինյանը նաև շեշտեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում Հայաստանի սահմանների ճշգրտման հետ: