Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

29 մայիս 2021 16:22

Այս մարդանման տականքներին պիտի շտապ գտնել.Արջի քոթոթի սպանության դեպքի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն

Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության դեպքի առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ»,- ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկն ահազանգել էր Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության վերաբերյալ։ Համացանցում հայտնվել էր լուսանկար, որտեղ 2 քաղաքացի հպարտ ու երջանիկ տեսքով լուսանկարվել են արջի արնաքամ քոթոթի հետ։ Ըստ ամենայնի՝ հենց նրանք են սպանել այդ քոթոթին:

Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Նախարարությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում է նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB (թեժ գիծ՝119) կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
***
Չգիտեմ ինչ արժեքահամակարգի տեր պիտի լինես, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված, դեռ 1 տարին չբոլորած գորշ արջի պարանոցը կտրելիս սենց հաճույք ստանաս, բայց գիտեմ մի բան բան. այս մարդանման տականքներին պիտի շտապ գտնել :

Հաղորդում հանցագործության մասին:

Նախնական ինֆո կա,որ լուսանկարի այս երկու երևույթները Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչներ են։ Քալաշյան եղբայրներն ազգությամբ եզդի:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia

Naira Zohrabyan

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր