Տեսանյութ.Թշնամին առաջ է եկել բոլոր ուղղություններով․Իրականում, Սյունիքի սահմաններին՝ Լաչինից Իշխանասարով դեպի Սոթք, թշնամին զորք է տեղակայել
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1622462502-0104.jpeg)
Ըստ նրա՝ պետական պաշտոնյաները ստում են սահմանին տիրող իրավիճակի մասին։ Իրականում, Սյունիքի սահմաններին՝ Լաչինից Իշխանասարով դեպի Սոթք, թշնամին զորք է տեղակայել։
«Թշնամին առաջ է եկել ոչ միայն Իշխանասարի վրայով, այլեւ բոլոր տեղերով։ Այն, ինչ այսօր կատարվում է, իշխանությունը զավթած պետության ղեկավարի հերթական մանիպուլյացիան է։ Չի հատկացնում զենք-զինամթերք ոչ միայն Սյունիքում, այլեւ, ըստ իս, ամբողջ սահմանային գծով, ժողովրդին չի տրվում ինքնապաշտպանվելու հնարավորություն։ Կարծում եմ, որ հատուկ է արվում»,- ասաց Աշոտ Մինասյանը։
Նա ընդգծեց՝ Սյունիքի համայնքապետերը լիդեր տղաներ են, որոնք ունակ են պաշտպանելու իրենց սահմանները։ «Սակայն, ցավոք, չտալով այդ հնարավորությունը, այս իշխանությունը տանում է մի փուլի, որ թշնամին ավելի մոտենա, մերոնք իրենց նվաստացած զգան, հայտնվեն անելանելի վիճակում»,- հավելեց Մինասյանը։
Կան մարդիկ որոնք, ըստ հրամանատարի, հավատում են Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծարարությանը, մարդիկ էլ կան, որոնք արդեն գիտակցում են՝ ինչ է կատարվել։ «Օրըստօրե մեր հասարակության մեջ մարդկանց վերաբերմունքը դեպի այսօրվա իշխանությունը դառնում է պարզ ու հասկանալի, որովհետեւ գիտակցում են, որ անվտանգության երաշխիք չկա։ Սակայն մեր ժողովրդի մեջ կա մի ստվար զանգված, անգամ ՝ որդեկորույս ծնողներ, որոնք անհասկանալի ձեւով հավատում են այս պիղծ արարածներին, հավատում են, որ Նիկոլը փրկել է իրենց երեխաներին։ Չեն կարողանում գիտակցել, որ եթե պատերազմն արդեն հասել էր Ստեփանակերտ, հետեւաբար, իրենց խարդավանքներով, թույլ հրամանատարներով հանդերձ, ամեն բան կազմակերպված էր»,- նշեց Աշոտ Մինասյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։