Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

01 հուն 2021 10:48

Տեսանյութ.+26-ը նորմալ ջերմաստիճան չէ,դիակներից սարասափելի հոտ էր գալիս, եթե չհերքեք ձեր տարածած սուտը, խոստանում եմ տեսանյութեր հրապարակել համացանցում, դուք արդեն կշշկռեք

 Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտնում է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պատերազմի ժամանակ զոհվածների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում։

Նա երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով  պահանջել է ՀՀ առողջապահության նախարարությանն արդեն այսօր առավոտյան հերքել տարածած տեղեկությունը, թե դիակներն ու մասունքները ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։

«Առողջապահության նախարարությունն ասել է, որ մեր երեխեքի պահվող մարմինները ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում են: Ես չգիտեմ, թե լուսանկարները որտեղից են համացանցում հայտնվել, բայց հորդորում եմ առողջապահության նախարարությանը վաղ առավոտյան հրապարակաված իրենց տված տեղեկությունը հերքեն:

Այդ երեխաների մարմինների տեղը շատ պատահական է մեր ծնողներից մեկն իմացել: Ցերեկը, երբ որոշել էինք, որ բոլոր դիահերձարաններում պետք է ցուցակներով շրջեք, տղաները տարբեր տեղեր էին գնացել: Ծնողներից երկուսը գնում են Աբովյանի դիահերձարան, նախ զգում են սարսափելի հոտ շենքի կողքից, հարցնում են, ասում են, որ մարմիններ կան, սառնարան են կառուցում:

Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, եթե դա համարում եք նորմալ պայմաններ դի պահելու համար...։  +26-ը նորմալ ջերմաստիճան չէ մարմին պահելու համար։ Այդտեղ +26 աստիճան է եղել։ Դիակներից սարասափելի հոտ էր գալիս, ահավոր վիճակում էին։ Մենք չենք խնդրել, որ տեղափոխեն, նրանք ստիպված և պարտադրված են փոխել: Մենք ձեզ չենք խնդրել, որ երեխեքի դիակներն ու մասունքները տեղափոխեք, հակառակը՝ ասել ենք՝ ինչու այս պայմաններում։  Ասում էին՝ տեղ չունեինք, խոսքի էին տվել երկու օրում հարց կլուծեն։

Եթե  չհերքեք ձեր տարածած սուտը, խոստանում եմ այս դեպքի հետ կապված տեսանյութեր հրապարակել համացանցում,  դուք արդեն կշշկռեք»,- ասել է Արսեն Ղուկասյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր