Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 հուն 2021 12:40

Տեսանյութ.Արաբկիրի բաժնում քաղաքացուն մերկացրել են. նշանակվել է քննություն

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել՝ Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված անձի խոշտանգման վերաբերյալ։


Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկված տղամարդն ամբողջությամբ մերկ շրջում է բաժանմունքում։ Ըստ տելեգրամյան ալիքի՝ տղամարդը խոշտանգվել է Էդուարդ Աղաջանյանի մորեղբոր՝ Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հրահանգով։


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հանձնարարությամբ հրապարակված տեսանյութի վերաբերյալ նշանակվել է քննություն։
***
Տեսանյությում որ բերման ենթարկվածին, ոստիկանները ձեռբակալել են, այնուհետ Արաբկիրի բաժնի պետի՝ գնդապետ Վաթյան Արմենի հրահանգով, ձեռնաշղթաներ հագցրել։ Այս մասին գրում է Dejavu տելեգրամյան ալիքը:
Սա արդեն երկրորդ առտարոց դեպքն է, նույն Արաբկիրի բաժնում, երեկ պարզվել էր որ «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանն է այցելել նույն բաժին և հայհոյանքներով ստիպել ազատ արձակել իր հովանավորությունը վայելող «կիլլերների բանդաին», որոնց ոստիկանները հայտնաբերել էին և զենք զինամթերքով հանդերձ բերման էին ենթարկել։




Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը, հայտնի Արմեն Վաթյանն է, ով հանդիսանում է Փաշինյանի մտերիմ՝ Էդուարդ Աղաջանյանի քեռին, որի հետ ամենօրյա կապի մեջ են և հատկապես այս փուլում զբաղվում է ընտրություններով։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր