Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

01 հուն 2021 15:27

Գիշերային ժամերին մեջքի ցավը՝ մահացու հիվանդության ախտանշան

Գիշերային ժամերին մեջքի ցավը կարող է վկայել շերտավորվող աորտայի անևրիզմայի մահացու վտանգի մասին։ Այս մասին բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը հայտարարել է Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում։
«Շատ վատ ախտանշան է, երբ մեջքը ցավում է գիշերը։ Դեռ Հիպոկրատն էր ասում. եթե մեջքի ցավը չի անցնում գիշերը, դա կարող է կանխատեսվող վատ նշան լինել։ Պացիենտ ունեի, որի մեջքը գիշերը ցավում էր, և ոչ ոք այդ մասին չէր մտածում։ Եվ հետո նա մահացավ։ Պարզվեց` աորտայի շերտավորում է եղել», – ասում է բժիշկը։


Մյասնիկովը նաև օրինակ է բերել իր կյանքից, երբ ինքը նույն վիճակում է եղել, ու պարզվել է` դա գոտևորող հերպեսի նշան է։


«Մի անգամ «Ամենակարևորի մասին» («О самом главном») հաղորդման ժամանակ ես ձգումներ էի անում և ցավ զգացի ուսիս շրջանում։ Եվ հաղորդման եթերում ասում եմ.


«Գիտեք` ամեն բան պատահում է. երբեք մեջքի ցավ չեմ ունեցել, իսկ հիմա ցավում է»։ Սպազմ է, քանի որ սեղմում ես` ցավում է։ Բայց չասացի, որ գիշերն է ցավում։ Իսկ հաջորդ օրը հերպեսի ցան ունեցա», –պատմում է բժիշկը։
Մասնագետը խորհուրդ է տվել մեջքում ցավի առաջացման դեպքում անհապաղ դիմել բժիշկի` ճիշտ ախտորոշվելու և բուժում ստանալու համար։


Շերտավորվող աորտայի անևրիզման հիվանդություն է, որի դեպքում խոշորագույն անոթի ներքին շերտը շերտազատվում է արյան ճնշման տակ` կազմելով «կեղծ ելքեր»։ Աորտայի շերտավորումը տեղի է ունենում զարկերակի ներքին շերտում պատռվածքի միջոցով արնահոսության դեպքում։












l




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր